Գլխավոր Ավելին

Այսօր Անեսթեզիայի համաշխարհային օրն է

Այսօր Անեսթեզիայի համաշխարհային օրն է, 1846 թվականի ճիշտ այս օրը ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ վիրահատություն իրականացրեց եթերային անզգայացմամբ:

Օրվա հերոսներն են՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անեսթեզիոլոգիայի ծառայության, ինչպես նաև Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկները։

Հենց նրանք են անվտանգ անզգայացմամբ ապահովում վիրահատության անցավ և անվտանգ ընթացքը՝ թույլ տալով բժիշկներին կատարել ամենածանր և բարդ վիրահատությունները։

Առաջին հաջող անզգայացումից հետո անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի նեղ մասնագիտացումը կայացավ և բեկում մտցրեց բժշկության մեջ։ Այժմ արդեն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ (վերակենդանացնող բժիշկ) մասնագիտությունը մեկ մասնագիտություն է։ Անեսթեզիան կամ նարկոզը «կենդանավերացումն» է, որից հետո պետք է կատարել վերակենդանացում: Քանի որ նարկոզի ընթացքում հիվանդին զրկում են բոլոր կենսական կարևոր ֆունկցիաներից՝ գիտակցություն, շնչառություն, ռեֆլեքսներ, որից հետո պետք է կատարել դրանց վերականգնում, հետևաբար՝ նաև վերակենդանացում:

✅Շնորհավորում ենք համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում անփորձանք աշխատանք՝ նվազագույն ռիսկերով և հաղթահարելի դժվարություններով։

×
facebook sharing button facebook